Լրահոս տղամարդկանց համար
«Տղամարդու հղիություն» կամ Կուվադի համախտանիշ
Բժշկական բառարաններում Կուվադի ախտանիշը բացատրվում է իբրև կարեկցական հիվանդություն, որի ընթացքում հղի կնոջ ամուսինը տանում է այն նույն զգացողությունները, որ առկա են կնոջ մոտ: Այս հիվանդությունն ունի առավելապես հոգեբանական արմատներ, կարող է դառնալ որովայնի շրջանում ուժեղ ցավերի, մարսողական համակարգի խանգարումների, անքնության պատճառ:
Ինչպես LN-ի հետ զրույցում նշեց ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, Կուվադի համախտանիշը հղիկին ունեցող տղամարդկանց հոգեկան բնույթի խանգարում է: Այն ուղեկցվում է նույն նշաններով, որոնք առկա են կնոջ մոտ հղիության ընթացքում. «Այս հիվանդությամբ տառապող տղամարդիկ դառնում են զգայուն, դեպրեսիվ, բծախնդիր, քմահաճ: Հետաքրքիր է, որ նրանց դեպրեսիվությունն ու պահանջկոտությունը հաճախ գերազանցում են հղի կնոջ նույնատիպ վարքը»:
Կուվադի համախտանիշը շատ բժիշկներ հաճախ շփոթում են այլ հիվանդությունների հետ և հիվանդ տղամարդկանց ուղարկում ինֆեկցիոն կամ վիրաբուժական բաժանմունքներ, քանի որ առաջինը, որ հնարավոր է մտածել, տեսնելով որովայնի շրջանում նմանատիպ ցավերով տղամարդուն, թունավորումն է կամ էլ ինֆեկցիոն որևէ հիվանդությունը: Իրականում Վրեժ Շահրամանյանը, ով իր պրակտիկայի ընթացքում հանդիպել է նման խնդրով երկու տղամարդկանց, փաստում է, որ Կուվադի համախտանիշը գրեթե կապված չէ տղամարդու անատոմիական-կենսաբանական խնդիրների հետ. «Նման համախտանիշի հիմքում ընկած է ենթագիտակցական անհանգստությունը կնոջ և ապագա երեխայի կյանքի համար: Բայց չի կարելի պնդել, թե Կուվադի համախտանիշով տառապող տղամարդը պարտադիր նման վիճակում է հայտնվել մեծ սիրուց, չի կարելի ասել նաև, որ, եթե տղամարդը կնոջ հղիության ընթացքում չի տանում այդ «կոնտրհղիությունը», ուրեմն չի սիրում կնոջը: Կուվադի համախտանիշը նաև կարող է կապված լինել տղամարդու` կնոջ առաջ ունեցած մեղքի զգացման հետ»:
Շատ հոգեբաններ պնդում են, որ Կուվադի համախտանիշով են տառապում այն տղամարդիկ, ովքեր մանկությունն անցկացրել են բացարձակ մայրիշխան ընտանիքում: Վրեժ Շահրամանյանը հավելում է. «Այնպիսի ընտանիքներում, որտեղ մայրիշխանությունը բացարձակ է, տղաները մեծանում են նույնատիպ մտակաղապարով ու հաճախ ամուսնանում են տեսակով իրենց մորը հիշեցնող` իշխանատենչ կանանց հետ, ունենում են չկայացվածության և անլիարժեքության բարդույթ, ինչը ևս կարող է նման համախտանիշի պատճառ դառնալ»:
Այսօր հատկապես արևմտյան երկրներում շատ տարածված է ծննդաբերության պրոցեսին հոր ներկայությունն ապահովելը: Դա ասես լրացուցիչ ուժ է տալիս կնոջը: Դեռ հնում որոշ «կախարդուհիներ» պնդում էին, որ հնարավոր է ծննդաբերության ժամանակ կնոջ ցավերի մի մասը «տրամադրել» նրա ամուսնուն: Դժվար է ասել` արդյոք թեթևացնու՞մ է ծննդաբերող կնոջ վիճակն այն, որ իր ամուսինը ևս ռեալ ցավ է ապրում, բայց փաստ է, որ Կուվադի համախտանիշով տառապող տղամարդիկ չեն հանգստանում այնքան ժամանակ, քանի դեռ չեն իմանում, որ իրենց կնոջ ծննդաբերությունը բարեհաջող է ավարտվել: Որոշ հիվանդների մոտ անգամ ցավերն են ուժեղանում կանանց ծննդաբերության պրոցեսի ընթացքում:
Հարց է առաջանում`իսկ ինչպե՞ս պայքարել այս հիվանդության դեմ: Վրեժ Շահրամանյանը կարծում է, որ խնդիրը «գլխում է», ուստի և հենց այնտեղից պետք է սկսել բուժումը. «Հանել ներքին լարվածությունը. սա ամենակարևորն է: Նման ախտանիշով տառապող տղամարդը պետք է հստակ գիտակցի, որ մի կողմից իր հիվանդությունը դրական է, քանի որ ինքը կիսում է սիրելիի ցավը: Այս գիտակցումը շատ կօգնի հաղթահարել սթրեսը: Կուվադի համախտանիշով տղամարդկանց պետք է հանգստացնող դեղամիջոցներ նշանակել և զուգահեռ անցկացնել հոգեթերապիայի կուրսեր»:
30.11.2012 Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս...
14.01.2020
Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...
06.03.2019
Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հյուծող շոգերը բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Կանանց օրգանիզմի վրա շոգը նմանատիպ ազդեցություն չի թողնում...
28.11.2018
Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...
19.03.2018
Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...
17.03.2018
Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...
14.03.2018
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...
14.03.2018
Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ: Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...
12.03.2018
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ...
24.01.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYcyRcdr' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
